Այսօր ՀՀԿ պատվիրակությունը կուսակցության փոխնախագահ եւԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ղեկավարությամբ, մասնակցությամբ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտթեւի նախագահ Կարեն Ավագյանի եւ ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանի, մեկնում է Կազան՝ մասնակցելու «Եվրասիական միություն. ամբիցիաներ, խնդիրներ, հեռանկարներ» թեմայով միջազգային «կլոր սեղանին»:
Միջոցառումը, որ կկայանա հունիսի 28-29-ին, կազմակերպում է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ եւ ՌԴ պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հովանու ներքո: Արմեն Աշոտյանը Aravot.am-ին հայտնեց, որ այցելության ընթացքում նախատեսվում է իր ելույթը եւ ակտիվ մասնակցությունը, ինչպես նաեւ «Եդինայա Ռոսիայի» եւ ՀՀԿ-ի երկկողմանի համագործակցության ու հետագա քայլերի մասին քննարկում: Ի պատասխան մեր հարցին, թե ԿԳ նախարարը այս քննական թեժ շրջանում ինչպե՞ս է երկրից մեկնում կուսակցության հարցերով, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Երկու օրով արձակուրդ եմ վերցրել, բացի այդ՝ քաղաքականը կրթականի հետ չենք խառնում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ