Վերջին շրջանում լուրեր են տարածվել՝ իբր Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կրճատում են կամ պատրաստվում են կրճատել պրոֆեսորադասախոսական կազմի 70%-ը: Այդ լուրը կոնսերվատորիայում «ծայրահեղ անհեթեթ» համարեցին՝ նշելով, որ բանականության սահմաններում չի տեղավորվում, թե ինչպես 600 դասախոսներից 400-ը պետք է հեռացվեն աշխատանքից: Այդ դեպքում տվյալ բուհը ընդհանրապես կփակվեր: Կոնսերվատորիայում նշեցին, որ պրոֆեսորադասախոսական կազմից չի կրճատվելու նույնիսկ մեկ հոգի:
«Առավոտ» օրաթերթ