«Առավոտն» օրեր առաջ տեղեկացրել էր, որ Հայաստանի արդարադատության նախարարությունը ցեղասպանության զոհերի ժառանգների հարցով ստացել էր ամերիկյան դատարանում գործը ներկայացրած հայ փաստաբանի՝ Վարդգես Եղիայանի պարզաբանումները:
Այսօր մեր հետ զրույցի ժամանակ Վարդգես Եղիայանի օգնականը՝ Արմեն Մանուկ-Խալոյանը հաստատեց, որ Լոս-Անջելեսի Կենտրոնական շրջանի դատարանում 1 տարի է, ինչ քննության է դրված «Հայկական ցեղասպանությանը վերաբերող գործը»: Այն առնչվում է իրավահաջորդների փոխհատուցման գումարների բաշխման հետ: Ի դեպ, Վարդգես Եղիայանի փաստաբանն է Ռոման Սիլբերֆելդը:
Ճանաչված հայ փաստաբանը ներկայացրել է այնպիսի փաստեր, որոնք լրացուցիչ հետաքննության անհրաժեշտություն են առաջացրել: Ամերիկյան դատարանում հաջորդ նիստը նշանակվել է այդ իսկ պատճառով օգոստոսի 27-ին:
Մասնավորապես, Վարդգես Եղիայանը պարզել է, որ առկա են եղել «կորած գործեր», իսկ «Հոլսթհաուս, Քարլին, ու Վան Թրիկտ» ընկերության կողմից ստուգման ժամանակ հաշվապահները 17 մուրհակ /չեքեր/ են գտել, որոնց ընդհանուր գումարը կազմել է 312, 363 դոլար, որոնք ստորագրված են «այլ անձանց կողմից»: Հարցաքննվել են «այլ անձինք» էլ, որոնք տեղյակ չեն եղել կատարվածի մասին:
Կարդացեք նաև
Ռ.Մ.
Ցեղասպանության զոհերի իրավահաջորդների /այդ թվում հայաստանաբնակների/ գործի ամերիկյան դատարանի քննության մանրամասները կարդացեք հունիսի 29-ի «Առավոտում»