Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ. «ՀԱԿ-ը մտավ պառլամենտ՝ իշխանության բարի կամքի շնորհիվ»

Հունիս 27,2012 12:36

Այսօր «Հայելի» ակումբում՝ հարցին՝ ինչո՞վ եք բացատրում, որ մարդիկ կառավարության ծրագրի ընդունումից հետո ավելի շատ ինքնասպանություններ սկսեցին գործել՝ ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը պատասխանեց. «Կառավարության ծրագիրը որեւէ կերպ չի կարող առիթ հանդիսանալ ինքնասպանություն գործելու, ես կարծում եմ, որ նրանք հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ են»:

ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը նշեց, որ «Եթե ԲՀԿ-ն մեղքերի քավություն կանի ու կգնա կկանգնի հասարակությանն կողքին՝ լավ կլինի: Մեր երկրի դժբախտությունն է քաղաքական մենաշնորհը: Այս ընտրութունները արձանագրեցին, որ բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ ՀԱԿ-ը մտավ պառլամենտ՝ իշխանության բարի կամքի շնորհիվ:Իշխանությունը վախեցավ ու վախից գրեցին  7%»: Ըստ Մակեյանի, իշխանությունը վախեցավ, որ Կոնգրեսը ժողովրդին նորից կհավաքեր ու հրապարակ կբերեր:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930