Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարներ. «Մեր զավակները չեն գնալու բանակում ծառայելու, որովհետեւ ասելու են՝ այս երկիրը մի քանի հոգու սեփականությունն է» (Տեսանյութ)

Հունիս 27,2012 12:30

Նանսենի այգու հարակից շենքերի բնակիչներն այսօր Քաղաքապետարանի շենքի առջեւ բողոքի ակցիա են կազմակերպել: Բնակիչները դժգոհում են, որ առանց հանրային լսումներ անցկացնելու ու շինարարության օրինական հիմքերը ներկայացնելու՝ քաղաքապետարանը կառուցապատման թույլտվություն է տվել:

Բնակիչների տեղեկություններով՝ այգում Նանսենի անվան թանգարան են կառուցում: « Մենք ոչ թե անգրագետ ենք ու չենք, ճանաչում, չենք սիրում Նանսենին ոչ թե դեմ ենք թանգարանին, այլ դեմ ենք իրենց անօրինական գործելաոճին ու վտանգներ ենք տեսնում՝ ունենալով նախադեպերը, որ վաղը մյուս օրը արդյոք սա չի վերածվի ինչ-որ մասնավոր մեկի սրճարանի: Քաղաքապետարանը մեզ ստույգ չի ասում, որ տարածքը իրենն է լինելու, նույնիսկ եթե այդ նպատակով , շատ շատերը մեր թաղամասում վրդովված են . ուրիշ տարածք կարող էին ընտրել, ինչո՞ւ են կանաչ տարածքը վերցնում»,- դժգոհեց այգու հարակից շենքի բնակիչ Սամվել Սվազյանը:

Մի ուրիշ բնակիչ էլ հավելեց, որ քաղաքում ոչ մի ապօրինություն չի կարելի օրինականացնել.«Ի վերջո այս քաղաքը պետք է վերադարձվի հանրությանը, քանի որ վաղը խնդիր ենք ունենալու, մեր զավակները չեն գնալու բանակում ծառայելու, որովհետեւ ասելու են այս երկիրը մի քանի հոգու սեփականությունն է»:

Բնակիչների պահանջը լսեց քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Արթուր Կարապետյանը: Նա քաղաքացիների գրավոր դիմումը վերցրեց ու ասաց, որ պատասխանը մեկ ամսվա ընթացքում կտրվի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930