Այսօր «Հայելի» ակումբում ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը նշեց, որ քանի որ ԱԺ-ն կազմվել է առեւտրային գործարքի արդյունքում, ամենաբարձր ամբիոնը մնում է ժողովուրդը, ոչ թե ԱԺ-ն. «ԲՀԿ-ի հետ կապված մեր կուսակցության եւ իմ անձնականն դիրքորոշումը հստակ է՝ բացասական է, այդուհանդերձ, մենք չենք խոչընդոտում այն գործընթացները, որ կան դաշտում: Եթե թեկնածուն Օսկանյանը կլինի ու կոնգրեսը կպաշտպանի, դա այլեւս Կոնգրես չի լինի, ուրիշ բան կլինի»:
ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը նշեց, որ երեկվա հանրահավաքն էլ ցույց տվեց, որ ՀԱԿ-ի կողմից մեսիջներ կան՝ ԲՀԿ-ի հետ կապված: Հարցին՝ լիդերի փոփոխության մեսիջ տեսա՞ք՝ պարոն Մինասյանը պատասխանեց, որ «Տողատակին ակնարկ տեսա»:
Ինչո՞ւ էր երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանը փաստաբանի դեր կատարում, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է՝ հարցին Պետրոս Մակեյանը ասաց, որ փաստաբանի ձեւակերպումը տգեղ էր. «Ինչ վերաբերում է հանրահավաքին, նորմալ հանրահավաք էր: Կարեւորը՝ շատ էֆեկտիվ մեսիջներով աշխատելու դեպքում քանակը կարող է դառնալ 100 հազար»: Հարցին՝ այդ մեսիջները նաեւ ուղղված չէի՞ն Նիկոլ Փաշինյանին, որը լրիվ հակառակ բանն էր գրել Օսկանյանի հետ կապված՝ Մակեյանը ասաց, որ ՀԱԿ-ում էլի կան Նիկոլ Փաշինյանի կարծիքի հետ համամիտներ. «Մեր կուսակցությունը, անձամբ ես դեմ եմ, որ չեղած տեղը գործ սարքեն ու տանեն փակեն»:
Մկրտիչ Մինասյանը կոչ արեց այս գլխից անմեղության կանխավարկածը չոտնահարել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ