Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակապետական» ճաշակի հետեւանքները

Հունիս 27,2012 12:27

Երեկ  երեկոյան ժամը 10-ի սահմաններում ինձ զանգահարեց դերասան Արամ Հովհաննիսյանը եւ  ինչպես իր խաղացած սերիալում` գոռգոռալով փորձեց նախատել այն բանի համար՝ ինչ է թե չեմ հավանել մերօրյա «Ջոն արքա» ներկայացումը. այնտեղ նաեւ ինքն է խաղում, ու իմ սուբյեկտիվ կարծիքով ճիշտ եւ ճիշտ սերիալում մարմնավորած իր հերոսի՝ Ալբերտ Սերոբիչի նման: Նա զարացած էր՝ ինչպե՞ս եմ համարձակվել չհավանել մի ներկայացում, որը նախագահն ու մշակույթի նախարարն են եկել դիտելու: Գլխի չէի ընկել, փաստորեն, Արամ Հովհաննիսյանի համոզմամբ, ահավոր սխալ եմ ինձ պահել, երեւի նաեւ ինչ-որ տեղ հակապետական, որ չեմ կիսում երկրի բարձրագույն եւ մշակութային ղեկավարության թատերական ճաշակը: Ինչպիսի՜անհնազանդություն իմ կողմից եւ վիրավորական պահվածք՝ սունդուկյանցիների որոշակի «թայֆայի» հանդեպ: Դերասանը սպառնաց, որ իմ մասին հոդված կգրի, եթե  մյուս անգամ էլ փորձեմ ոչ պրոֆեսիոնալ գնահատակներ տալ իր խաղին: Մխիթարեցի, թե օրինակ «Ռիչարդ Երրորդ» մոնոներկայացման մեջ իր խաղը հաջողված է (իհարկե զանգն այնքան անսպասելի էր, որ Արամ-Ռիչարդին մի պահ Արամ-Մակբեթի շփոթեցի, համ էլ այդ դերասանը բոլոր դերերում համարյա նույնն է) :

Նա նաեւ հետաքրքրվում էր՝ արդյոք ես տեսել եմ Խորեն Աբրահամյանի բեմադրած «Ջոն արքան», որտեղ Սոս Սարգսյանն է խաղում, որ դրական եմ արտահայտվել: Ասացի՝ որ չեմ տեսել, բայց մասնագետներ կան, որոնց կարծիքները հարգում եմ ու վստահում ճաշակներին (ի դեպ, նոր ներկայացման մասին խոսելիս կինոգետ Դավիթ Մուրադյանն էլ գովեց նախկին «Ջոն արքան»): Դա ավելի զայրացրեց դերասանին, բայց չէ՞ որ նոր «Ջոն արքայում» ներգրաված դերասանները եւ միջին ռեժիսորական շնորհով ռեժիսորը չունեն այն «տրամաչափը», ինչպիսին Սոս Սարգսյանինն է կամ Խորեն Աբրահամյանինն ու մյուսներինը: Սոս Սարգսյանը անխոս վարպետ է, իսկ հայ իրականության Մարլոն Բրանդո Խորեն Աբրահամյանի դերասանական հմայքն ու տաղանդը ունենալու համար, այսօր շատերը ինչքան էլ հացուպանիր ուտեն, էլի չեն հաջողելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930