Ինչպես Լուրեր.com-ին հայտնեցին «Մուրացան» զինվորական հոսպիտալից՝ Վահե Ավետյանի վիճակն այս պահի դրությամբ ծայրահեղ ծանր է։
«Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, ոչ մի փոփոխություն չկա դեպի լավը, ընդհակառակը՝ գնալով վատանում է»,- հայտնեցին հոսպիտալից։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին 23.00-ի սահմաններում «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանին, զինվորական բժիշկներ Արտակ Բայադյանին և Գարիկ Սողոմոնյանին։