Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյան. «Այո՛, արդարության պակաս կա մեր երկրում»

Հունիս 27,2012 11:19

Հատված ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հարցազրույցից:

ՀՀԿ ներկայացուցչին պատկանող ռեստորանում մարդիկ օրը ցերեկով գազանաբար ծեծել են 5 բժիշկների, որոնցից մեկը մահամերձ է: Ինչպե՞ս եք վերաբերում այս իրողությանը։

– Ընդհանրապես էդպիսի բռնությունները, դաժանությունները, ծեծերը, իհարկե, պետք է բացառել։ Ես ցավում եմ, որ նման դեպքերի ենք ականատես լինում, բայց չեմ կարծում, թե այդ հաստատության տերը նաեւ պատասխանատվություն է կրում երկու կողմերի մեջ բանավեճի կամ վեճ առաջանալու պայմաններում։ Ցավոք, սննդի օբյեկտները, ռեստորանները միշտ էլ ռիսկային են, որովհետեւ ալկոհոլ օգտագործելիս մարդիկ երբեմն ավելի անկառավարելի են դառնում, ես շատ-շատ կուզեի, որ արագ ապաքինվեն այդ տուժողները։ Իսկ ամենագլխավորը՝ օրենքը պետք է կիրառվի, մեղավորը պետք է պատասխան տա։

– Չե՞ք զգում, որ մեր երկրում այսօր արդարության պակաս կա։

– Ես գտնում եմ, որ այո՛, արդարության պակաս կա մեր երկրում։ Դատական իշխանությունը որ ասենք վերջնականապես կայացել է՝ ո՛չ, բայց դատական իշխանությունը փոփոխությունների մեջ է՝ դեպի լավ առաջընթաց։ Դա մի օրվա գործ չէ։ Բարեփոխումները իրականացվում են անընդհատ։

Թամարա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930