Հունիսի 26-ին, ժամը 22.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատամարտիկների այգու մոտակայքում գտնվող ձորակը մարդ է ընկել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Փփրկարարները ձորակից դուրս են բերել Երևանի Նոր-Նորքի 2-րդ զանգվածի թիվ 41 շենքի 32-րդ բնակարանի բնակիչ` 1939 թ. ծնված Ֆելիքս Առուստամյանին, որը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը ծանր է:
ԱԻՆ