Երկու օր առաջ Թուրքիան ու Ադրբեջանը ստորագրեցին գազային ն հերթական` տրանսանատոլական նախագիծն սկսելու համաձայնագիրը, դրանից առաջ մեր 3 հարևանները ստորագրեցին համագործակցության տրապիզոնյան հռչակագիրը:
Միջազգային հանրությունն այդ ընթացքում քննարկում է NABUCO-ի անհրաժեշտության հարցը, Իրանի և Սիրիայի հիմնախնդիրները և դրանցում Հարավային Կովկասի մասնակցության ձևաչափի հստակեցումը հասնում է ճգնաժամային վտանգավոր կիզակետի: Ու մինչ աշխարհը խառնվել է իրար, իսկ երկրագնդի քաղաքական կենտրոնը տեղափոխվել է մեր քթի տակ, Հայաստանը, այդ ամենին անհաղորդ, հանգիստ ու խաղաղ ննջում է:
Պետական մակարդակով մեր շուրջը տեղի ուենցող գործընթացների վերաբերյալ ոչ մի դիրքորոշում չի հայտնվում, ոչ քայլ, ոչ մի նախաձեռնություն չի ցուցաբերվում. ընդհանրապես այնպիսի տպավորություն է, որ երկրագնդի քաղաքական քարտեզի վրա Հայաստան անունով պետություն գոյություն չունի: Մինչդեռ զարգացումներն արդեն սկսում են սպառնալ մեր պետական անվտանգությանը:
Հայաստանի դիվանագիտական կորպուսի համար արտաքին քաղաքականությունը սկսվում ու վերջանում է ղարաբաղյան հիմնահարցի շուրջ ընթացող կիսաբանակցություններով, Թուրքիային ուղղված «հոխորտանքներով» ու այս կամ այն երկրի առաջին, երկրորդ դեմքերին ընդունել-ճանապարհ դնելով: Հայաստանի արտաքին քաղաքակության նախաձեռնողականությունը, փաստորեն, ահա այսքանին բավականացրեց, և այս կանգնեցված կադրը ձգվում է արդեն… 4 տարի:
Կարդացեք նաև
«Երկիր»