Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխան Տեր-Պետրոսյանին՝ մամուլի որոշ «անկախ կոչված» միջոցների անունից

Հունիս 27,2012 10:22

Աչքիս առաջ ունենալով ՀՀ առաջին նախագահի  կողմից  դատափետված լինելու հեռանկարը, չեմ կարող որոշ դիտարկումներ չանել նրա երեկվա ելույթի մասին՝ մամուլի որոշ «անկախ կոչված» միջոցների անունից։ Խոսքը ԲՀԿ-ին է վերաբերում։ Մենք, ըստ Տեր-Պետրոսյանի, «շարունակում ենք պայքարել «Բարգավաճ  Հայաստան» կուսակցության ընդդիմացումը եւ Կոնգրեսի  հետ  համագործակցությունը վիժեցնելու համար, նպատակ  հետապնդելով «Բարգավաճին» կրկին մղել Սերժ Սարգսյանի գիրկը»։  Անշուշտ,  հասկանալի  է Տեր-Պետրոսյանի մտքի ընթացքը եւ նպատակը՝ կտրել ԲՀԿ-ի պորտալարն իշխանությունից։ Հասկանալի է նաեւ, որ նա պարտություն չընդունող տեսակներից է եւ ցանկացած իրավիճակ ՀԱԿ-ի համար շահեկան տեսանկյունից բացատրելու բավարար ինտելեկտ  ունի։ Բայց, ինչպես համոզված եմ, որ այդ, ոսկեղենիկ հայերենով ասած, «կտերը» ԲՀԿ-ն չի ուտելու, այնպես էլ կարծում եմ՝ հիմնազուրկ չեն մեր բոլոր կասկածները ԲՀԿ-ի՝ իրական ընդդիմություն լինելու վերաբերյալ։  Ի  վերջո,  ինչքան  էլ ասես հալվա-հալվա,  բերանդ չի քաղցրանա։ Եվ ոչինչ գաղտնի չի մնալու։ Մենք բոլորս ականատես ենք լինելու, թե ինչպիսի ընդդիմություն է ԲՀԿ-ն, ինչքան են տեւելու եւ մինչ ուր են հասնելու նրա ընդդիմադիր  խաղերը։  Արդեն  իսկ ականատես ենք. որոշ պորտֆելներ պահելը, որոշ  օրինագծերի հետ կապված քվեարկությունները վկայում են  այն  մասին,  որ  այս «ընդդիմությունն» այն չէ։ Քաղաքական դաշտի բնույթն ու կերպը ոչ մեր ցանկությունից է կախված, ոչ էլ մեր գրելուց։ Ավելին՝ մեր կասկածներն   ու   Տեր-Պետրոսյանի ասած «պայքարը»  գուցե  ավելի գործուն լինեն եւ ԲՀԿ-ին ստիպեն վերջապես կողմնորոշվել, թե որն է իր տեղն այդ դաշտում։ Միայն այն փաստը, որ այս ուժը խուսափեց հայտարարել իր ընդդիմություն լինելու մասին, վկայում է մեր կասկածների օգտին:

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930