Այսօր երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը զբոսնել են Հանրապետության հրապարակում, դիտել «Երգող շատրվանները», ունկնդրել հատուկ Ավստրիայի նախագահի պաշտոնական այցի պատվին հնչող հայ և ավստրիական երաժշտական արվեստի գործեր: Հրապարակում գտնվող երևանցիները ողջունել են երկու երկրների նախագահներին:
ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն