Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռախոսների էկո-վարկանիշավորման համակարգ՝ Հայաստանում

Հունիս 26,2012 21:27

Orange-ը  հնարավորություն է տալիս պատասխանատու լինել բնության նկատմամբ

Մեզանից յուրաքանչյուրը աշխարհի վրա կյանքի ընթացքում թողնում է իր բնապահպանական հետքը: Որքան մեծանում է այդ հետքը, այնքան խնդիրներ են ստեղծվում մեր երեխաների ու ապագա սերունդների համար, որովհետեւ Երկիր մոլորակի ռեսուրսներն անսահմանափակ չեն:

Այսուհետեւ Orange-ը մեզ աննախադեպ հնարավորություն է տալիս որքան հնարավոր է փոքրացնել այդ հետքը, ավելին՝ նույնիսկ ներդրում կատարել հայրենի բնության պահպանության գործում: Այսօր Orange-ը եւ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF) մեկնարկեցին ռազմավարական համագործակցություն՝ հանուն Հայաստանի բնության պահպանման: Այսուհետեւ Orange Արմենիայի խանութներում եւ eshop.orangearmenia.am ինտերնետ-խանութում վաճառվող հեռախոսներն ու ամարթֆոնները կունենան կանաչ տերեւներով 1-5 սանդղակով ամրագրված էկո-վարկանիշ: Այն ցույց է տալիս, թե տվյալ հեախոսն իր արտադրության ընթացքում օգտագործված տեխնոլոգիաների եւ նյութերի առումով ինչ չափով է ազդեցություն ունեցել շրջակա միջավայրի վրա: Որքան բարձր է հեռախոսի էկո-վականիշը, այնքան այն ավելի քիչ վնասակար բնապահպանական ազդեցություն ունի:

Ուշագրավ է, որ ինչպես նշեց WWF հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, «Եվրոպական երկրներում մարդիկ կանաչ ապրելու ձեւաչափ ունեն, նրանք նույնիսկ գերադասում են թեկուզ մի քանի եվրոյով կամ դոլարով թանկ վճարել, բայց հնարվորինս չվնասել բնությանը»: Ուշագրավ է, որ Orange-ը մեզ հնարավորություն է տալիս ընտրություն կատարել՝ առանց հավելյալ վճարում կատարելու: Ընտրությունը սպառողինն է, նույն գնի շրջանակներում կան տարբեր էկո-վարկանիշ ունեցող հեռախոսներ: Orange-ը առաջարկից բացի պիտի փորձի կրթել բաժանորդներին ու սերամենլ սեր, պատասխանատվություն՝ դեպի հայրենի բնությունը: Ավելի պարզ պատկերացնելու համար ասենք, որ շրջակա միջավայրի վրա բջջային հեռախոսների էկո-վարկանիշը որոշելիս հաշվի են առնվում 3 ցուցանիշներ՝ ածխաթթու գազի արտանետումների չափը, որը որոշվում է արտադրման, փոխադրման, օգտագործման, վերամշակման ընթացքում մթնոլորտի արտանետված ջերմոցային գազի ծավալով, բնական ռեսուրսների պահպանման ցուցանիշը, որը որոշվում  է նրանով, թե բաղադրության մեջ որքան ոսկի, արծաթ, անագ կա, եւ ապրանքի էկոլոգիապես մաքուր ինժեներիան՝ թե որքան վնասակար քիմիական նյութեր են օգտագործվել:

Ինչպես նշեց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան՝ «Հայաստանում էկո-վարկանշավորումը առաջին անգամ է ներդրվում: Orange-ի աշխարահագրությունում արդեն 3 երկիր ունի այդ համակարգը՝ Ֆրանսիան,  Իսպանիան եւ Ռումինիան»: «Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ ընտրվեց Հայաստանը, Բրունո Դյութուան պատասխանեց, որ պատճառն այն չէ, որ մեր երկիրը էկոլոգիական ավելի լուրջ խնդիրներ ունի. «Որպես պատասխանատու ըներություն՝ նախեւառաջ Orange Արմենիան նման նախաձեռնությամբ հանդես եկավ: Դա մեր աշխատանքի եւ գործելաոճի փիլիսոփայությունն է՝ լինել պատասխանատու բնության նկատմամբ եւ միաժամանակ մարդկանց կրթել եւ աջակցել` լինել պատասխանատու սպառող:  Սա ցույց է տալիս, թե ինչպես կարող է սպառողը ընտրություն կատարելիս առաջնորդվել ոչ միայն հեռախոսի հնարավորություններով ու պարամետրերով, այլ նաեւ խրախուսել ու թելադրել հեռախոս արտադրող ընկերություններին լինել ավելի պատասխանատու՝ բնության նկատմամբ: Բացի այդ, հեշտ չէ նաեւ լավ գործընկեր գտնել: WWF-ը շրջակա միջավայրի եւ վայրի բնության պաշտպանության ոլորտում թերեւս աշխարհի ամենաազդեցիկ կազմակերպություններից մեկն է, եւ ուրախ են մեր համագործակցության համար՝ Հայաստան ներմուծելու պատասխանատու սպառողի մշակույթը: Պատասխանատվությունը շրջակա միջավայրի նկատմամբ Ֆրանս Տելեկոմ Խմբի կորպորատի արժեքների հիմքում է, եւ մեր ընկերությունը Հայաստանում ուղղորդվում է նույն արժեքներով»: Նշենք, որ էկո-վարկանիշ ունեցող յուրաքանչյուր հեռախոսի եւ սմարթֆոնի վաճառքի գնի 1 %-ը Orange-ը վերադարձնելու է բնությանը: Այն փոխանցվելու է WWF-ին, որն էլ հավաքված գումարը ծախսելու է բնապահպանական ծրագրերի իրականացման համար: Կարեն Մանվելյանի խոսքերով՝ այն ուղղվելու է վտանգված կենդանատեսակների պահպանմանը, հատուկ պահպանվող տարածքների զարգացմանը եւ Հայաստանում բնության զբոսաշրջության խթանմանը: Այսինքն` այսուհետ Orange-ից գնված յուրաքանչյուր հեռախոսով սպառողները ներդրում կունենան հայրենի բնության պահպանման գործում:

Մեր հարցին՝ մեր սպառողներն ունե՞ն այդ գիտակցական մակարդակը, որ օգտվեն հենց բարձր էկո-վարկանիշ ունեցող արտադրանքից՝ պարոն Մանվելյանը պատասխանեց. «Պետք է մարդկանց շատ իրազեկել: Ընդհանրապես դա միայն հեռախոսներին չի վերաբերում, դա ապրելակերպ է: Ինչքան անխնա օգտագործենք ռեսուրսները, վաղը մեր երեխաները, մեր թոռները չեն կարողանալու ապրել: Հաշվարկներ կան, որ  հնարավոր է 30 տարի հետո ռեսուրսներն անխնա օգտագործելով՝ մեծ աղետի առաջ կանգնենք: Թվում է թե շատ չնչին մետաղներ են օգտագործվել, բայց եթե ամբողջ համակարգը գումարենք՝ տոննաների կհասնի: Դա նշանակում է, որ նոր հանք է բացվում, նոր խնդիրներ են ստեղծվում: Այնպես որ, պետք է փորձենք ապրել «կանաչ տնտեսության» արժեքներով ու սկզբունքներով, որի հնարավորությունը տալիս է Orange-ը»: Պարոն Մանվելյանը նաեւ նշեց, որ Orange-ը Հայաստանի հարավում տեղադրել է ալեհավաք` արեւային մարտկոցներով. «Շատ կարեւոր է, որ բիզնես սեկտորի ներկայացուցիչներն այսպիսի մտածելակերպ ունեն:

R.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930