Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում դատում են այն երիտասարդին, ով ավտովթարի ենթարկեց քաղաքապետի փեսայի սպանությունը քննող քննիչին

Հունիս 26,2012 20:36

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ու նույն վայրկյանին էլ հետաձգվեց Շիրակի մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Վահրամ Բեյբությանին ավտովթարի ենթարկած  անձի`23-ամյա Ռաֆիկ Մուրադյանի դատավարությունը:

Հիշեցնենք, որ այս երիտասարդը երկարամյա քննիչին ավտովթարի էր ենթարկել  Գյումրու քաղաքապետի դստեր փեսացուի սպանության օրը`ապրիլի 12-ին: Վահրամ Բեյբությանն  այդ աղմկահարույց գործով քննչական խմբի անդամներից էր: Ռաֆիկ Մուրադյանը ոստիկանության շենքի դիմաց` գիշերվա ժամը 01.00-ի սահմաններում, անասելի արագությամբ վարելով իր մեքենան, վրաերթի էր  ենթարկել փողոցն անցնող Վահրամ Բեյբությանին, ու նրան անօգնական թողնելով դիմել էր փախուստի: 58-ամյա քննիչը մահացել էր շտապօգնության մեքենայի մեջ: Սա դիտավորյալ սպանությու՞ն էր, թե՞ անզգուշությամբ պատճառած մահ, կպարզի դատարանը: Նրա դեմ հարուցվել է քրեական գործ`քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` 242 հոդվածի 2-րդ մասով և 240 հոդվածով:

Դատական նիստը մեկ շաբաթով  հետաձգվեց` ամբաստանյալի շահերի պաշտպանի չներկայանալու պատճառով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930