Այսօր ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքում ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը հանրահավաքի մասնակիցներին պատմեց Հայկ Բաբուխանյան- Խոսրով Հարությունյան- Արտաշես Գեղամյան եռյակի ելույթներից՝ որպես թեթեւ կատակ, եւ ասաց.«Մենք պայմանավորվել ենք իրենցից ոչ մեկին երբեք չպատասխանել, եւ սա կլինի այդ երեք սոխակներին մեր արձագանքը:» Հանրահավաքային հանրությունը չհամաձայնեց. «Նրանք ագռավներ են, ի՞նչ սոխակ»,-գոռում էին կոնգրեսականները:
Արամ Մանուկյանը նշեց, որ իրենք չեն երդվել ԱԺ-ում. «Մենք չենք երդվել գողերի, չընտրվածների առաջ: Մենք երդվում ենք ժողովրդի առաջ, ովքեր այս երկրի ազատության ու արդարության կողմնակիցներն են»:
Այս ասելուն պես Արամ Մանուկյանը կարդաց պատգամավորի երդման տեքստը՝ խոստանալով անել ամեն ինչ ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև