Երբ մենք դիտում ենք 2.5-ժամանոց ֆիլմ, մենք բաց եք թողնում այդ ֆիլմի 15 րոպեները` միայն աչքերը պարբերաբար թարթելու պատճառով:
Ամերիկացի շախմատիստ Ռոբերտ Ֆիշերը 1958 թվականին դարձավ աշխարհի ամենաերիտասարդ գրոստմայստերը. այդ ժամանակ նա ընդամենը 14 տարեկան էր:
928-944 թթ-ին Բագրատունյաց Աբաս թագավորի օրոք կառուցված Սանահինի վանքը, 1996 թ-ին ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը տարեկան իր եկամտի 7%-ը ծախսում էր լիկյորի վրա:
5 հետաքրքիր փաստ Twitter-ի մասին
1. Twitter-ի համահիմնադիր Ջեք Դորսին նախապես ծառայությունը ցանկացել է անվանել Twitch (անգլ.-«քաշքշել»), սակայն հետո փոխարինել է ավելի բարեհունչ անվանմամբ:
2.Twitter – ի լոգոտիպ երկնագույն թռչունը հորինել է ծառայության համահիմնադիր Բիզ Սթոունը` նախկին գրաֆիկական դիզայները:
3. Դերասան Չառլի Շինի միկրոբլոգը հետեւորդների ներգրավման արագությամբ ռեկորդակիր է դարձել մեկ օրից էլ քիչ ժամանակում միլիոն հետեւորդ հավաքելով:
4. ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանը Twitter-ի բոլոր օգտատերերի հրապարակած հաղորդագրությունների արխիվն է վարում:
5. Հաղորդագրությունների խմբավորման հայտնի հեշթեգ # գործիքը ներկայացվել է Twitter-ի թողարկումից մեկ տարի անց եւ առաջարկվել է օգտվողներից մեկի կողմից: