Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորընտիր նախագահ դոկտոր Մուհամմեդ Մուրսիին: Սերժ Սարգսյանն իր շնորհավորական խոսքում ընդգծել է, որ հայ-եգիպտական դարավոր հարաբերությունները մշտապես աչքի են ընկել հատուկ ջերմությամբ ու անմիջականությամբ և համոզվածություն է հայտնել, որ դոկտոր Մուհամմեդ Մուրսին պաշտոնավարման ընթացքում ի զորու կլինի միասնաբար առաջ տանելու և նոր բարձունքների հասցնելու Հայաստանի ու Եգիպտոսի միջև տարաբնույթ համագործակցությունը` հանուն մեր բարեկամ ժողովուրդների բարօրության:
ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչություն