Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ հանրահավաքում Բարձրյալից խնդրում են, որ պահպանվի ծեծված սպայի կյանքը

Հունիս 26,2012 20:06

ՀԱԿ հանրահավաքին ելույթ ունեցավ նաեւ ռեժիսոր, դերասան Երվանդ Մանարյանը: Նա անդրադարձավ «Հարսնաքարի» միջադեպին եւ զգուշացրեց, որ կորցնում ենք մեր բարոյականությունը. «Եթե ռազմական բժիշկը ծեծի է ենթարկվում մահվան հասնելու աստիճան, ուրեմն այս երկիրը երկիր չի: Պիտի փոխել այս երկիրը: Ավելի մեծ անպատվություն, քան սպային մահամերձ ծեծելը` չկա ոչ մի ժողովրդի մոտ: Ոչ մի ժողովուրդ այսպիսի անպատվություն տանել չի կարող: Մենք այդ սպային տեր ենք, ինչպիսի վարքագիծ էլ որ նա ունենա: Պետք է խստորեն պատժվի նա, ով դա հովանավորել է, իսկ հովանավորողին գիտենք՝ ամենավերեւում է կանգնած: Գործող նախագահը այս դեպքից հետո պետք է հրաժարական տա եւ պետք է անցնել նոր նախագահական ընտրությունների: Պետք է հրաժարական տա՝ թեկուզ 5 րոպե մնացած լինի իր ժամկետը լրանալուն: Այսպիսի անպատվություն որեւէ ժողովուրդ չէր կարող կրել: Լավ է այսքան մարդ կա այսօր, եւ այս իմ խոսքերի արձագանքը կա: Ես համոզված եմ, որ մեր բարոյականությունը կանգնած է անդունդի եզրին: Եթե կարողացանք ետ պահել՝ պատմության մեջ կլինենք»: Նա նաեւ կոչ արեց լռությամբ Բարձրյալից խնդրել, որ այդ սպայի կյանքը պահպանի:

Արամ Մանուկյանը նշեց, որ ինքը պարզապես զարմանում է ՊՆ-ի վրա՝ «ո՞ւմ համար եք դուք, ինչքան է պետք խեղել ու սպանել մարդկանց, որ ձայն  հանեք, ըմբոստ լինեք, մարդկային լինեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930