Հունիսի 26-ը Թմրանյութերի չարաշահման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է: Հայաստանի երիտասարդական հիմնադրամն էլ Շառլ Ազնավուրի հրապարակում անցկացնում էր «Ապրել եմ ուզում» խորագրով ծրագիրը: Դրա նպատակն էր` երիտասարդներին տեղեկացնել թմրանյութերի կործանարար ազդեցության մասին: Այնտեղ համերգով ներկա էր «Դորիանս» խումբը: Խմբի մենակատար Գոռ Սուջյանի համար երաժշտությունը ամենալավ թմրանյութն է:
Ակցիայի ընթացքում Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի ուսանողները նկարում էին` փորձելով հանրության ուշադրությունը սեւեռել թմրամոլության դեմ պայքարին:
Նինա Շահինյանը պատկերում էր թմրանյութի ազդեցության տակ գտնվող մարդուն: Թմրանյութի օգտագործումը նա համարում է թուլամորթություն: «Միանշանակ պետք է պայքարել դրա դեմ»,- ասում է նա:
Նկարները կնվիրվեն տարբեր բուժհաստատություններին:
Արամ Արարատյան