Լրահոս
Օրվա լրահոսը

« Հատկապես աղջիկների մոտ ահավոր օտարություն ես տեսնում ոչ միայն երգ-երաժշտության, այլեւ հայրենիքի նկատմամբ». Գուրգեն Դաբաղյան

Հունիս 26,2012 19:51

 Գուրգենի վերջին տեսահոլովակը շատ քննարկվեց ոչ միայն մասնագետների, այլեւ ֆեյսբուքյան օգտատերերի կողմից. «Երգը լսել էի մի քանի տարի առաջ, երբ գնացել էինք Վանաձոր: Ծանոթացա Գուսան Զաքարյանի ստեղծագործությունների հետ եւ ինձ տվեցին մի խտասկավառակ` ներառված Գուսանի երգերով, որտեղ հիմնականում կատարում էր  վանաձորցի Ստեփան Դալլաքյանը, ով ծանոթ էր Գուսանին, շփվել է նրա հետ,կատարել Գուսանի լավագույն երգերը: Գուսան Զաքարյանի շատ երգեր եմ լսել,  բայց ամենից շատ ինձ դուր եկավ «Աննման եղնիկ» ստեղծագործությունը, որը նպատակահարմար գտա եւ կատարեցի»:

Գուրգենը կարծում է, որ երիտասարդությունը այնքան է ոգեւորված չէ ժողովրդական երգ- երաժշտությամբ, բայց որոշակի շարժ  կա: Նա կարծում է, որ ամեն բան սովորեցնելու վրա է. «Երեխայի նման մի բան է: Ինչին սովորեցնում են, դա է իրենց ականջին լինում, դա էլ ուզում են: Հիմա մի քիչ շատ լսացնեին մեր աշուղական երգերը, դա կպահանջեին: Այժմ որոշակի ակտիվություն կա, բայց կարեւորը ճիշտ ներկայացվի, խելացի ձեւով, ամեն բան հաշվի առնելով, իրենց ճաշակի հետ էլ մի փոքր հաշվի նստելով, տեղաշարժը կարող է ավելի ակնհայտ դառնալ»: Գուրգենը չի թաքցնում, որ եթերից հաճախ  ցուցադրում են ցածր որակի երաժշտություն. «Շատ ժամանակ այնքան ցածր մակարդակի է լինում, որ դրանով իրենց վրա ծիծաղելու առիթ են տալիս»: Ըստ նրա, եթերում այսօր որոշակի քայլեր արվում են, որոշ նախագծերի կողմից, բայց դրանք էլ առանձնապես շատ բան չեն տալիս. «Գալիս է մի պահ եւ վերջ. Վերջանում, անցնում, գնում է եւ այդպես էլ երգիչները շատ բաների չեն հասնում»: Ժողովրդական երգ-երաժշտությունը, ի տարբերություն մյուս ժանրերի, կոմերցիոն չէ, այդ պատճառով երգիչը կարծում է, որ պետք է կողմնակի օգնություն լինի, պետական ծրագրեր պետք է լինեն, որպեսզի այն առաջընթաց եւ զարգացում ունենա: Երգիչը առանձնացրեց երիտասարդների մի սվար հատված, որտեղ իշխում է քաղքենիությունը. «Այդ շերտում առկա է շատ ցածր մակարդակը, իրենց պատվի ու արժանապատվության, հայրենիքի ու ծնողի նկատմամբ ոչ ճիշտ դրսեւորումը. ասելով մենակ մենք ենք, մենք, մենք ու այդ մենքին էլ ձեռք են առնում: Մեր երիտասարդության մեջ, հատկապես աղջիկների մոտ ահավոր օտարություն ես տեսնում ոչ միայն երգ-երաժշտության, այլեւ հայրենիքի նկատմամբ: Օտարի ամեն ինչը լավն է, սրանով են առաջնորդվում»:

Երգիչը առայժմ որևէ ծրագրիր չունի  Հայաստանում համերգ ունենալու, բայց առաջիկայում կլինեն համերգներ արտերկրում. «Հայաստանում համերգ կունենամ մեկ կամ երկու տարի հետո »:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930