Լրահոս
Օրվա լրահոսը

Արգենտինացի եպիսկոպոսը հրաժարական է տվել` կնոջ պատճառով

Հունիս 26,2012 19:14

Վատիկանն այսօր ընդունեց 57-ամյա արգենտինացի եպիսկոպոս Ֆերնանդո Բարգալյոյի հրաժարականը, որին «բռնացրել էին» մեծ մեղքի մեջ` լողափին մի կնոջ հետ զվարճանալիս: Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը:

Բարգալյոն ստիպված էր հրաժարական ներկայացնել այն բանից հետո, երբ մամուլում հայտնվեցին նրա լուսանկարները` Մեքիկայի շքեղ լողափերից մեկում` բիկինիով մի շիկահերի հետ գրկախառնված եւ ծովում լողալիս:

«Բռնվելուց» հետո եպիսկոպոսը խոստովանել է, որ ինքն այդ կնոջ հետ «սիրային հարաբերությունների» մեջ է, թեեւ սկզբում փորձել է խուսանավել, ասելով, որ կինն ընդամենն իր «մանկության ընկերուհիներից» է:

Բարգալյոն 1997 թվականից Արգենտինայի Մերլո-Մորենո տարածքի թեմն էր ղեկավարում: Իսկ կինը, ում հետ Բարգալյոն զվարճանում էր, որոշ տեղեկությունների համաձայն, ռեստորանի տիրուհի է, ամուսնալուծված է:

Այս սկանդալային պատմությունը, ինչպես նաեւ դրան նախորդած եւս մի քանի նմանատիպ պատմություններ, սրել են խոսակցություններն այն մասին, որ անհրաժեշտ է բոլոր եկեղեցականներին ամուսնանալու թույլտվություն տալ: Սակայն Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը կտրականապես մերժել է այդ առաջարկները` պնդելով, որ Աստծուն ծառայելու համար ծայրահեղ կարեւոր է եկեղեցու բարձրաստիճան սպասավորների ամուրի լինելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930