Օրերս Սան Պաուլոյում տեղի ունեցած «Pop Music Festival» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ, Պերիս Հիլթոնը հանդես է եկել DJ-ի դերում, արտասովոր հանդերձանքով: Ամբողջ միջոցառման ժամանակ շիկահեր գեղեցկուհին հանդիսատեսին հրամցրել է իր ամենասիրելի երգերը, իսկ վերջում կատարել է իր նոր` «Last Night» երգը:
Պերիսն ասել է, որ միշտ ցանկացել է գոնե մեկ անգամ DJ-ություն անել, ու ստիպել բոլորին, լսել ու պարել միայն իր ընտրած երգերի ներքո: Աղջիկն ի վերջո գնաց այդ քայլին, որից շահեցին թե հանդիսատեսը, թե ինքը՝ Պերիսը:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ