Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնության կանխարգելման ծրագրի անհրաժեշտություն կա

Հունիս 26,2012 17:59

 Այսօր կայացավ «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության կազմակերպած «Աշխարհն առանց խոշտանգման – 2012» խորագրով միջոցառումը, որի նպատակն է բարձրաձայնել Հայաստանում խոշտանգումների, դաժան եւ  արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին, ներկայացնել դրանց կանխարգելման հնարավորությունները, ինչպես նաեւ քննարկել խոշտանգման զոհերի բուժ-հոգեբանական վերականգման ոլորտում գործող պետական եւ  հասարակական կազմակերպությունների միջեւ համագործակցության հնարավորություններն ու ձեւերը: Ներկա էին  FIDH գլխավոր քարտուղար, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը, փաստաբաններ եւ այլք:

Արտակ Կիրակոսյանի խոսքով՝ Հայաստանում հիմնական խնդիրը պետական մարմինների կողմից բացահայտ պաշտպանողական դիրքն է, եւ խնդիրը խորությամբ չնդունելն ու դրանից ելնելով հետագա քայլերի չգնալը:

Ըստ նրա՝ «Առանձին դեպքեր են լինում, երբ բացահայտվում են խնդիրները:

Բռնության խնդիրը, որ այսօր  կա բանակում, դպրոցում, հանգստյան վայրերում՝ դրանց պետք է համապարփակ մոտեցում տրվի: Բացի այդ՝ անհրաժեշտություն կա իրականացնել բռնության կանխարգելման ծրագիր, դպրոցից սկսած»:

Թաթուլ Պետրոսյանն էլ հայտարարեց, որ ոստիկանությունը պատրաստ է յուրաքանչյուր հարցի կոնկրետ պատասխանել, չի խուսափում մասնակցել նմանատիպ միջոցառումների եւ պատրաստ է նաեւ իր վրա վերցնել մեղքի իր  բաժինը. «Վերջին հաշվով՝ քրիստոնյա ժողովուրդ ենք, եւ ինչպես ասում են՝ մի վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես չես ցանկանա, որ քեզ հետ վարվեն»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930