Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ հանձնաժողովն ընդունեց Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին զեկույցը

Հունիս 26,2012 17:55

ԵԽԽՎ Իրավական եւ մարդու իրավունքների հարցով հանձնախումբն այսօր քննարկեց Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկուցող Քրիստոֆ Շտրասսերի զեկույցը եւ ձայների նվազագույն` 2 ձայնի տարբերությամբ ընդունեց զեկույցը, որը, թերեւս, ԵԽԽՎ արդեն աշնանային նստաշրջանում, որպես բանաձեւ նախագիծ, կներկայացվի լիագումար նիստի քննարկմանն ու քվեարկությանը: Զեկույցին, ինչպես նախորդ` քաղբանտարկյալ սահմանման չափորոշիչների ընդունման դեպքում էր, «դեմ» են եղել մասնավորապես Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները:

Վրաստանի պատվիրակության անդամները, ինչպես Aravot.am-ին փոխանցեց հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը, զեկույցի առանձին կետերին կողմ, մյուսներին դեմ ու որոշներին կողմ են քվեարկել:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930