Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում 51-ամյա տղամարդ է կախվել

Հունիս 26,2012 17:49

Այսօր հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել Գյումրիում: Իր սենյակի մեջ պարանով կախվել է Մինաս Ավետիսյան փողոցի 48 բնակարանի բնակիչ 51-ամյա Համազասպ Պիջիկյանը, որն ապրում էր իր ծեր մոր հետ: Թե ինչն է դրդել նրան այդ քայլին, դեռևս պարզ չէ, սակայն կան տեղեկություններ, որ նա վերջին շրջանում անընդհատ դժգոհել է սոցիալական վիճակից, վիճաբանել է մոր հետ` առաջարկելով տունը ծախել և Ռուսաստան տեղափոխվել: Համազասպ Պիջիկյանը նախկինում ևս ապրել է Ռուսաստանում, սակայն կինը ամուսնալուծվել է, երեխաներին վերցրել ու վերադարձել է Հայաստան, որի պատճառով էլ ինքնասպան լինողը հարկադրված է եղել վերադառնալ հայրենիք: Ընտանիքը նրան չի ընդունել, ու Համազասպ Պիջիկյանը ապրել է մոր հետ: Վերջինս աշխատել է կաթի գործարանում որպես վարորդ:

Շիրակի մարզի քննչական բաժնում փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում: Հիշեցնենք, որ մի շաբաթվա մեջ, սա Գյումրիում արձանագրված երկրորդ ինքնասպանության դեպքն է: 3 օր առաջ իր վարձով տան կողքին գտնվող ցախանոցում, գլխաշորով կախվել էր 50-ամյա Լարիսա Պապիկյանը, ով նույնպես վերադարձե լ էր Մոսկվայից և ապրում էր անչափահաս դստեր հետ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930