Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամերիկայի Հայկական Համագումարի Կամավորները Հանդիպում Ունեցան Հայոց Ցեղասպանության Բանաձևի Հովանավոր, Ներկայացուցիչ Ադամ Շիֆի Հետ

Հունիս 26,2012 16:54

Ամերիկայի Հայկական Համագումարի Կամավորները Հանդիպում Ունեցան Հայոց Ցեղասպանության Բանաձևի Հովանավոր, Ներկայացուցիչ Ադամ Շիֆի Հետ

Վաշինգտոն – Նախորդ շաբաթ Համագումարի 2012 թ. Թերջենյան-Թոմաս կամավորական խումբը հանդիպեց կոնգրեսական Ադամ Շիֆի հետ. հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար):

Հանդիպման ընթացքում կոնգրեսական Շիֆը հակիրճ ներկայացրեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ֆինանսական հատկացումների գործընթացը, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության փաստի հաստատմանն ուղղված  Ներկայացուցիչների Պալատի նոր ջանքերը և պայքարը Թուրքիայի շարունակական ժխտողական քաղաքականության դեմ:

«Ես իմ երախտապարտությունն եմ ուղղում Ամերիկայի Հայկական Համագումարին իր կարևոր դերի համար` կամավորական ծրագրի միջոցով պատրաստելով հայ համայնքի ապագա առաջնորդներին»,- նշեց կոնգրեսական Շիֆը. « Հանդիպումները քաղաքական գործիչների հետ և Վաշինգտոնում անցկացված կամավորական ծրագրի արդյունքում ձեռք բերված գիտելիքներն կօգնեն իրենց ապագա ուսման մեջ»,- հավելեց Շիֆը:

Հանդիպման մասնակիցները մի շարք հարցեր բարձրացրեցին` սկսած Հայոց Ցեղասպանության թեմայից և վերջացրած Հայաստանի տնտեսության և կառավարման թեմայով, ինչպես նաև Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականության և այս ամիս Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումների վերաբերյալ:

«Այս հանդիպման արդյունքում ես էլ ավելի լավ եմ հասկանում օրենսդրական գործընթացի բարդությունները և թե ինչպես է այն ներազդում արտաքին քաղաքականության վրա»,- նշեց Լորի Յենի-Քոմշյանը, ով սովորում է Սան Դիեգոյում Կալիֆորնիայի համալսաանի Միջազգային գիտությունների ֆակուլտետում: «Հուսադրող էր նաև լսել, որ կոնգրեսականը կշարունակի պայքարել ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության հաստատման համար` հատկապես հաշվի առնելով, որ շուտով լրանում է Ցեղասպանության հարյուր ամյակը»,- հավելեց Յենի-Քոմշյանը:

Համագումարի Թերջենյան- Թոմաս կամավորական ծրագիրը հնարավոր է դարձել Արամ Թերջենյանի, Անի Թոմասի և Ֆլորենս Թերջենյանի ստեղծված Հիշատակի հիմնադրամի, Ջոն Հանեսյանի անվան կրթաթոշակային հիմնադրամի, Արմեն Աստարջյանի կրթաթոշակային հիմնադրամի, Օհանյան հիմնադրամի, Ջեյմս և Քոնի Մելիքյանների և «Վարդանի ասպետներ»-ի շնորհիվ:

Armenian Assembly of America

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930