Լրահոս
Օրվա լրահոսը

Գինու նվիրյալները վաղը կնշեն գինու ծեսը

Հունիս 26,2012 16:42

 Հայաստանի գինեգործների միության եւ «Մարան» ընկերության նախագահ Ավագ Հարությունյանը Aravot.am-ին հայտնեց, որ իրենց ընկերությունը մի խումբ այլ կազմակերպությունների եւ անհատների միջոցով որոշել է վաղը նշել գինու աստվածության ծեսը: «Իրականում հին հայերը գինու 3 ծես են ունեցել. մեկը փետրվարի վերջից մարտի սկիզբ ընկած հատվածում, մյուսը այս օրերին եւ երրորդը՝ օգոստոսի 10-ին: Վաղը կփորձենք այդ 3-ը միացնել իրար: Նպատակը հետեւյալն է՝ չենք ուզում ուրիշ ժողովուրդներից ինչ-որ բաներ փոխ առնել, մանավանդ մեր ծիսական համակարգը էապես տարբերվել է հունահռոմեականից: Ճիշտ է, նախաքրիստոնեական շրջանում հայերը յուրացրել էին հունահռոմեական դիցաբանական եւ ծիսական համակարգը, բայց վաղ հեթանոսականում մենք մե՛ր աստվածներն ենք ունեցել, որոնք ավելի բարոյական եւ լայն գործառույթներ են ունեցել»,-ասաց պարոն Հարությունյանը:

Հին հայերն ունեին Էտի , Խշմարի աստծվածներին եւ Անահիտին նվիրված արարողակարգեր: Վաղը գինու փիլիսոփայության ու մշակույթի նվիրյալները այդ երեքը կմիացնեն: Ավագ Հարությունյանը հավելեց, որ Ուրարտական պետության վերացումից հետո է Անահիտ աստվածուհին վերցրել տիեզերքի աստված Խալդի կնոջ՝ Արուբանիի բոլոր գործառույթները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930