Նոր Նորքի առաջին զանգվածի Նանսենի անվան զբոսայգում նախատեսվող Նանսենի անվան թանգարանի շինարարության հետ կապված «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության կողմից Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված բաց նամակին ի պատասխան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը հայտնում է, որ դեռևս 2011թ.–ին նորվեգացի մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Ֆ. Նանսենի հիմնադրամի նախագահ, Ֆ. Բախչինյանի 23. 11. 2011թ. հայտի հիման վրա Երևանի քաղաքապետարանում քննարկվել է Նոր Նորքի 1-ին զանգվածի Նանսենի անվան զբոսայգում առանձնացված տարածքում Նանսենի անվան թանգարան հիմնելու հարցը: Ընդունվել է ի գիտություն, որ թանգարանի շինարարության ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ վաստակավոր բժիշկներ տեր և տիկին Եսայանների հովանավորությամբ:
Երևանի քաղաքապետի 2011 թ. հուլիսի 25-ի N3276 որոշմամբ ճշտվել է Երևան քաղաքի Նոր Նորքի առաջին զանգվածի Նանսենի անվան զբոսայգու հողամասի սահմանները՝ 56644.31 քմ մակերեսով: Դրա հիման վրա թողարկվել է զբոսայգու հողամասի գլխավոր հատակագիծ N2076-2011թ: Զբոսայգու զբաղեցրած հողամասը՝ 56644.31 քմ մակերեսով Երևան համայնքի անունով ստացել է պետական գրանցում:
Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի կառուցման էսքիզային նախագիծը 2012թ. մարտի 22-ին քննարկվել է Երևանի քաղաքապետին կից ճարտարապետական հանձնաժողովի կողմից՝ արժանանալով բոլոր անդամների հավանությանը: Թանգարանի նախագծի մշակման համար Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել է 30.03.2012թ. N07/78-07/2-46612-227 ճարտարապետահատակագծային առաջադրանքը:
Նշված ճարտարապետահատակագծային առաջադրանքի հիման վրա մշակվել է թանգարանի նախագիծը՝ 04.05.2012թ. N.01/18-05/2-46612 և համաձայնացվել է Երևանի քաղաքապետարանի կողմից, ինչպես նաև տրամադրվել է 04.05.2012թ. N07/78-46612-332 շինարարության թույլտվություն:
Կարդացեք նաև
Երևան համայնքին պատկանող զբոսայգու հողամասի սահմաններում կառուցվելիք թանգարանի շենքի գույքը սեփականության իրավունքով նույնպես կպատկանի Երևանի քաղաքապետարանին և ստեղծված թանգարանը, որպես մշակութային օջախ կօգտագործվի Ֆ. Նանսենի անվան հիմնադրամի կողմից:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
Հասարակայնության հետ կապերի վարչություն