Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ճանապարհային ոստիկանության եւ հ/կ-ի տրամադրած թվերում էական տարբերություններ կան (Տեսանյութ)

Հունիս 26,2012 13:29

Վերջին շրջանում Երեւանի խաչմերուկներում 20 տեսախցիկ  եւ 30 արագաչափ է տեղադրվել, մոտ օրերս տեսախցիկները   եւս 5-ով կավելանան: Այսօր «Նոյյան տապան» ակումբում ասաց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանություն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը՝ դժգոհելով, որ վարորդներին տուգանելու դեպքերն են շատացել. «Ամեն օր արագության ու խաչմերուկների վերաբերյալ մոտ 1500-2000 խախտում է գրանցվում տեսախցիկներով , իսկ սա մոտավորապես կազմում է 35.000 դոլար օրական: Միանշանակ կարելի է ասել, որ սա բիզնես է , բիզնեսը համագործակցել է պետական մարմնի հետ եւ ստեղծել է, այսպես ասած,  համատեղ բիզնես, որովհետեւ ճանապարհային ոստիկանությունն ընդամենը մի հատ կնիք դնելով գումար է վաստակում 30 տոկոսի չափով»:

Ասուլիսից հետո, պարոն Հովհաննիսյանին խնդրեցինք համադրել իր ունեցած եւ ճանապարհային ոստիկանության տվյալները: Հիշեցնենք, որ օրեր առաջ ճանապարհային ոստիկանության  ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը ասել էր, որ այս տարվա հինգ ամիսներին արտաբյուջետային ֆոնդ է տուգանքներից մտել մոտ 1 միլիոն դրամ: Հակասությունը փորձեցինք պարզել հենց պարոն Հովհաննիսյանից, բայց նա այդպես էլ չկարողացավ հիմնավոր փաստարկներ բերել: 


Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930