Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետարանի պարզաբանումը

Հունիս 26,2012 12:30

Ի  պատասխան Aravot..am կայքում տեղ գտած տեղեկատվությանը`Գյումրիում  հունիսի 23-ին  տեղի ունեցած ինչ-որ  միջադեպի կապակցությամբ, հարկ ենք համարում պարզաբանել, որ  Գյումրու  քաղաքապետի  որդին  այդ  միջադեպի հետ որևէ  առնչություն չունի , իսկ տարածված  լուրը  տեղեկատվական  սադրանք է, որը  նպատակ ունի   հերթական  անգամ թեժացնել Գյումրիում նախընտրական    մթնոլորտը:

Լրատվամիջոցների համար էլ, թերևս,  պետք է ուշագրավ  լիներ, որ  այդ տեղեկատվությունը  տարածողը  ռուսական ազգանունով անհայտ մի   կին է, ով, ըստ  երևույթին,   ինչ-որ   վճարի դիմաց,  չափազանց  մեծ ջանադրություն է գործադրել   բոլոր  լրատվամիջոցներով հերյուրանքը  տիրաժավորելու:

Վերստին  փաստենք, որ Գյումրու քաղաքապետի որդին  նշված  վեճի հետ առնչություն չի  ունեցել:

 Գյումրու քաղաքապետարանի  մամուլի քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930