Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարո Արամյանի որոշումը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը թողել է անփոփոխ: Իրավաբանական գիտությունների թեկնածու, 30 եւ ավելի տարիների դատախազության համակարգի աշխատող, դատախազ Հովիկ Հախվերդյանի դեմ պատվի, արժանապատվության եւ գործարար համբավին հասցրած վիրավորանքի եւ զրպարտության համար դատարանները 500.000 դրամի փոխհատուցման վճիռ են կայացրել հօգուտ հայցվոր բուժհիմնարկներից մեկի: Հ. Հախվերդյանը մտադիր է ներպետական դատական ակտերը վիճարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Նկատենք, որ սա այս տարի երկրորդ դեպքն է, երբ դատարանները վճիռ են կայացնում «Առավոտի» հոդվածագրերի դեմ:
Այս պատմության մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ