Լրահոս
Օրվա լրահոսը

Մարկն ու Գրիգորը խմած չեն եղել

Հունիս 26,2012 11:33

Զրուցեցինք Մարկ Սաղաթելյանի կնոջ՝ Նունե Միքայելյանի հետ, որը, հիվանդանոցի միջանցքում նստած, սպասում էր «խաբարի»։ Նունեն նշեց, որ Մարկի եւ Գրիգորի վիճակն արդեն լավ է, պարզապես նրանց չեն տեղափոխում հիվանդասենյակ՝ խուսափելու համար բազմաթիվ այցելություններից. «Ուղղակի որ չշփվեն կողմնակի անձանց հետ, դրսից մարդկանց մուտք չլինի, իրենց այս պահին հանգիստ է պետք։ Իրենց վիճակը հիմա շատ լավ է, զուտ դրա համար են նրանց ռեանիմացիայում պահում, ամեն ինչ նորմալ է, խոսել եմ հետը, հաց կերել է»։

Մեր զրուցակիցը նշեց, որ երկուսն էլ հստակ հիշում են, թե իրականում դեպքն ինչպես է տեղի ունեցել. «Ամեն ինչը… ուղղակի պատահականություն է եղել, դրա մասին մենք հետո կխոսենք, դեռ չենք պարզաբանել՝ ինչպես է իրականում դեպքը տեղի ունեցել, մենակ խոսել ենք հետները, ու ասել են, որ ամեն ինչն էլ հիշում են։ Նրանց հետ այս պահին շատ դժվար է դրա մասին խոսել, հետո գուցե իրենք երկուսով միասին կլինեն, կհասկանան, թե իրականում ինչ է կատարվել»։

Իսկ շրջանառվող տեղեկությունները, թե վթարի օրը Գրիգորն ու Մարկը խմած են եղել, Մարկի կինը կտրականապես հերքեց. «Նման բան չի եղել, քանի որ նրանք աշխատանքային հանդիպման են եղել, իրենց հետ եղել է երրորդ մարդ, իրենք սթափ են եղել, ու հնարավոր չէր այդ ժամին մտնել, խմել ու նստել ղեկին։ Գրիգորն արդեն քանի տարի է՝ ընդհանրապես չի խմում, Մարկն էլ չի խմում, ալկոհոլ ընդհանրապես չի օգտագործում»։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930