Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղտեխնոլոգ. Եթե ԲՀԿ-ն շատ ձգի այդ լղոզվածությունը, դա կբերի նրա վարկանիշի անկման

Հունիս 26,2012 10:59

Հատված Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանի հարցազրույցից:

ԲՀԿն չի հայտարարում, որ ընդդիմություն է։ Ավելին, խուսափում է այդ բառն օգտագործել։

– ԱԺ-ն իրավական մարմին է, եւ իրավական մարմնում գտնվող քաղաքական ուժը պետք է ունենա իրավական կարգավիճակ։ Խորհրդարաններում իրավական կարգավիճակի 2 տարբերակ կա՝ իշխանություն եւ ընդդիմություն։ Ուրիշ իրավական կարգավիճակ քաղաքական ուժը, ցանկացած երկրի խորհրդարանում, չունի։ Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, այդ ուժը 5 տարի եղել է իշխանություն, միգուցե տրանսֆորմացիայի հետ կապված՝ նրա մոտ ինչ-որ բարդույթներ են առաջացել «ընդդիմություն» բառի հետ կապված։ Կարծում եմ, երբ ԲՀԿ-ն կավարտի իր տրանսֆորմացիոն փուլը, կհայտնի ընդդիմադիր լինելու մասին, որովհետեւ եթե շատ ձգի այդ լղոզվածությունը, դա կբերի նրա վարկանիշի անկման, եւ չհասկացվածություն կառաջանա ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում՝ հատկապես քաղաքական ուժային կենտրոնների մոտ՝ նրա ապագա գործունեության վերաբերյալ։ Այսինքն, ինչքան շատ նա ճգտի այդ տրանսֆորմացիոն գործընթացը, նրա վարկանիշը կընկնի, եթե հստակություն չմտնի։

Բայց իրենք, բացի կառավարության ծրագրից, մյուս բոլոր օրինագծերին «կողմ» քվեարկեցին, անգամ այնպիսիներին, որոնց սկզբունքորեն դեմ են եղել, նաեւ անհասկանալի է, երբ ԲՀԿն քննադատում էր վարչապետի ծրագիրը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հենց այդ ժամանակ գնում էր

Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու, մինչ այդ՝ Սերժ Սարգսյանին

Ճապոնիա ճանապարհելու։

– Կարեւորագույն հարցը ԱԺ-ում կառավարությանը անվստահություն հայտնելն է։ ԲՀԿ-ն գործող կառավարությանը անվստահություն է հայտնել՝ դեմ քվեարկելով նրա ծրագրին։ Ինչ վերաբերում է մյուս օրենքներին, ապա յուրաքանչյուր ուժ ինքն է որոշում՝ տվյալ օրենքին կո՞ղմ քվեարկի, թե դեմ, եւ

այդ օրենքներին քվարկել կամ չքվեարկելով չէ, որ նա վարկանիշ է գցում կամ բարձրացնում։ Վարկանիշը բարձրացնում են իրենց գործունեությամբ, իսկ ԲՀԿ-ին այդ ընկալելի գործունեությունը այսօր պակասում է։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930