Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բարոյականության կոչ՝ ԶԼՄ-ներին

Հունիս 26,2012 10:49

Հարգելի ԶԼՄ աշխատակիցներ, ես 20.06-ին Կիեւյան կամրջի տակ հայտնաբերված 22-ամյա երիտասարդի` Ներսես Հակոբյանի ավագ քույրն եմ: Շնորհակալություն եմ հայտնում ձեզ բոլորիդ օպերատիվ եւ ճշգրիտ տեղեկատվության տրամադրման համար, դուք հնարավոր բոլոր եղանակներով անսահման ցավ պատճառեցիք հանգուցյալի ընտանիքի անդամներին: Ամենայն հարգանքով մոտենալով ձեր մասնագիտական պարտականություններին` խնդրում եմ հնարավորին սեղմ ժամկետներում կարգի հրավիրել ձեր կայքերը եւ եղբորս մահվան մասին տեղեկատվությունը դարձնել այնպիսին, որ նրա հարազատները կարդալուց կաթվածահար չլինեն: Ես չեմ ուզում, որ իմ ճարահատյալ մայրը որոշ ժամանակ անց ինտերնետում տեսնի իր հանգուցյալ որդու դիակի նկարները կամ տեսանյութ դիտի այդ մասին: Որոշ կայքերից օրինակ վերցնելովՙ գոնե հնարավոր էր կրճատել եղբորս անվան տառերը եւ չհայտնել նրա ընտանիքի մասին մանրամասներ: Իմ տատիկը, որը երկրում չէ եւ չի կարող վշտալ մեզ հետ միասին, տեղեկացել է այս դժբախտության մասին ձեր «շնորհիվ» եւ այժմ գտնվում է շատ ծանր հոգեբանական եւ ֆիզիկական վիճակում:

Ես խնդրում եմ մարդկային լինել եւ նվազագույնի հասցնել այդ տեղեկատվությունը, այլապես մենք ստիպված կլինենք դիմել այլ միջոցների:

Կանխավ շնորհակալություն:

ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930