Այս տարվա աոաջին 5 ամիսներին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել ավելի քան 78 հազար մարդ։ Այս տվյալը երեկ հրապարակել է ՀՀ ՏԿ նախարարության միգրացիոն պետական ծառայությունը։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով Հայաստանից մեկնել եւ չէր վերադարձել ավելի քան 69 հազար մարդ։ Այսինքն, այս տարվա աոաջին հինգ ամիսներին Հայաստանից մեկնած եւ չվերադարձածների ցուցանիշը, անցած տարվա համեմատ, աճել է 13 տոկոսով։ Միայն մայիսին Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել շուրջ 21 հազար մարդ։ Մեկնած եւ չվերադարձածների ցուցանիշի մեջ ավտոմոբիլային տրանսպորտի տվյալը հինգ ամսվա կտրվածքով՝ 8 հազար մարդուց մի փոքր ավելի է, իսկ միայն մայիսի ցուցանիշը կազմել է 1628 մարդ:
«Հայկական ժամանակ»