Լրահոս
Օրվա լրահոսը

Այն օրինավոր մարդկանց, ովքեր ազնվորեն աշխատում են եւ չեն ցանկանում խառնվել այլոց գործերին

Հունիս 26,2012 10:26

Երբ կտրում էին ծառերը, ես լռում էի. ես սեփական բանջարանոց ունեի։

Երբ գրաքննությունը վերադարձրին հեռուստատեսություն, ես լռում էի. ես չեմ հետաքրքրվում քաղաքականությամբ։

Երբ խլում էին գործարարների սեփականությունները, ես լռում էի. ես բիզնեսմեն չէի։

Երբ պահպանեցին պարտադիր զինծառայությունը, ես լռում էի. իմ որդին այլեւս զինակոչի ենթակա չէր։

Երբ փակում էին ճանապարհները ղեկավարության համար, ես լռում էի. այդպես միշտ եղել է եւ միշտ կլինի։

Երբ նեղում էին եկվորներին, ես լռում էի. ես եկվոր չէի։

Երբ հետապնդում էին հոմոսեքսուալներին, ես լռում էի. ես հոմոսեքսուալ չէի։

Երբ կեղծում էին ընտրությունները, ես լռում էի. ինձ համար միեւնույնն է ում կընտրեն:

Երբ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՀՀ զինված ուժերի բժիշկ սպային անմարդկային կերպով ծեծեցին, ես լռում էի. ես «Հարսնաքար» չէի հաճախում։

Երբ «Ռեգնումի» խմբագրին ծեծեցին, ես լռում էի. ես ռուսական կայքերից չէի օգտվում։

Երբ մետրոյի գինը անհիմն բարձրացրին, ես լռում էի. ես մետրոյից չէի օգտվում։

—        շարունակելի։

Բայց երբ ինձ ապօրինաբար ազատեցին աշխատանքից,

երբ երեխայիս առանց կաշառքի դպրոց չընդունեցին,

երբ դեղատանը հրաժարվեցին տալ օրենքով ինձ վերապահված անվճար դեղորայքը, երբ առողջ որդիս բանակից վերադարձավ հաշմանդամ,

Ես արդեն ոչ ոքի չէի կարող դիմել։

Էլ ոչ ոք չկար…

Ռաֆայել ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Հրապարակ»      

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930