Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Իսպանիա-Պորտուգալիա առաջին կիսաեզրափակիչ հանդիպմանը դեռ երեք օր կա: Սակայն «Կոկա-Կոլա Հելենիկ Արմենիա» ընկերության ֆուտբոլասերների թիմը Բելոսարայսկայա Կոսայում գտնվող «Վենեցիա» հյուրանոցում ժամանակը հենց այնպես չի անցկացնում՝ այն հնարավորին չափ շատ նվիրելով սպորտին: Օրվա մեջ մի քանի անգամ ծովում ջրային վոլեյբոլի եւ ջրագնդակի համադրումով մրցումներ են կազմակերպվում, իսկ ովքեր չեն մասնակցում դրանց, ժամանակն անցկացնում են բիլիարդի սենյակում:
Երեկ կազմակերպվեց Անգլիա-Իտալիա խաղի դիտումը՝ մեծ հեռուստաէկրանի առջեւ, որին միացան նաեւ հյուրանոցում հանգստացող այլ մարդիկ: Խաղի ավարտից հետո, չնայած ուշ ժամին, բավականին հետաքրքիր քննարկում ծավալվեց: Իսկ այսօր առավոտյան Ազովի ծովի ափին հայ ֆուտբոլասերները, որոնք ներկայացնում են Երեւանը, Գյումրին Վանաձորը, Արմավիրը, Գեղարքունիքը եւ հանրապետության այլ քաղաքներ ու մարզեր, մրցեցին լողափնյա ֆուտբոլից: Թիմերը պայմանականորեն անվանվեցին «Կոկա» եւ «Կոլա»: Համառ պայքարում 11:8 հաշվով հաղթեց «Կոկան»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Դոնեցկ-Երեւան