Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմիկ Զոհրաբյանը՝ ՀԱԿ-ի մասին. «Մենք հո ռեստորաններում չենք, որ խմենք՝ կռվենք»

Հունիս 25,2012 22:37

ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀԱԿ անդամները հատկապես կոշտ քննադատության ենթարկեցին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նույնիսկ մի պահ տեղի տվեցին Գալուստ Սահակյանի նյարդերը, որը սկսեց իր տեղից միջամտել ու հակադարձել ՀԱԿ-ին: Այս առնչությամբ  Aravot.am-ը ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե իրենք ինչ-որ քաղաքականություն որդեգրե՞լ են, թե ինչպես են պատասխանելու ՀԱԿ-ի մեղադրանքներին ու քննադատություններին ԱԺ-ում, որոնք շարունակական են լինելու՝ նա պատասխանեց. «Վարչապետն այս կառավարության ծրագրի կազմակերպիչն ու գլխավոր դերականատարն է, բնականաբար,պատասխանատվությունը բոլորինսն է՝ ՀՀԿ-ին ու ՕԵԿ-ինը՝ ՀՀ նախագահի գլխավորությամբ, բայց կազմակերպիչը վարչապետն է: Ես կարծում եմ՝ շատ նորմալ ծրագիր է եւ ինքը շատ  նորմալ ներկայացրեց: Որպես վարչապետ մեր երկրի համար այսօրվա դրությամբ ինքը շատ նորմալ վարչապետ է: Մենք գտնվում ենք մի այնպիսի տարածաշրջանում, որ միանգամից ոչ կարող են եվրոպական տնտեսությանն ինտեգրվել, ոչ էլ ասենք, ասիական, այսինքն՝ ծրագիրը կազմվեց այնպես, որ օգտվելով երկու աշխարհամասերի համագործակցությունից, երկիրը տանենք դեպի արագ զարգացում»:

Մեր դիտարկմանը՝ ինչո՞ւ եք ծրագրում գրել, որ պետք է ներդաշնակեցնեք մարդը եւ բնությունը՝ Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց. «Ծրագիրը գեղեցկացնելու համար փիլիսոփայական մտքեր էլ են պետք, էլի: Բայց այնտեղ կան տնտեսական զարգացման արժեքները, արտաքին քաղաքականության մոտեցումները, ներքին քաղաքականության, սոցիալական կյանքի, այնտեղ բոլոր ոլորտներն արտացոլված են: Ծրագիրը դա գաղափարն է, իսկ թե իրականում ոնց է իրագործվելու գաղափարը՝ դուք կտեսնեք բյուջեում»:

Մեր հարցին՝ ծրագրում շատ թվեր չկային, չեք գրել, որպեսզի հետո հանկարծ չասեն՝ բա ինչու այս թիվը չստացա՞ք՝ նա պատասխանեց, որ թվեր չեն գրել, որովհետեւ այդ բոլոր թվերը կերեւան բյուջեում. «Կատարողականը կլինի բյուջեում, թե որ մասով ինչ թվեր են հատկացված: Ծրագիրը գաղափարախոսություն  է՝ ինչպես անել ու ոնց անել: Մի- երկու գեղեցիկ խոսք էլ հենց դրա համար են»:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի քննադատություններին դիմակայելուն՝ ըստ Ռազմիկ Զոհրաբյանի եթե քննադատությունը տեղին է, իրենք դա ընդունում են. «Պետք է սովորես նաեւ քո բացթողումների վրա: Եվ շատ լավ է, որ ՀԱԿ-ը կարողանում է նաեւ մանրակրկիտ, հատկապես Բագրատյանը, գտնել այդ բացթողումները եւ առաջարկել: Հենց կոնստրուկտիվիզմը դրանումն է, ոչ թե թաքցնում ես, այլ՝ հին վարպետներ կային, է, որ թաքցնում էին, հետո արհեստը իրանց հետ մեռնում-կորում էր: Ընդդիմության մոտ այդպես չի: Այսօր իրենք չեն թաքցնում իրենց գիտելիքները, առաջարկում են: Մենք էլ դրանից կօգտվենք»:

Ռազմիկ Զոհրաբյանը նկատել է, որ Կոնգրեսը ԱԺ-ում շատ է փոխվել: Միտինգներից իրենք ուրիշ ՀԱԿ են ճանաչել. «Իսկապես քարոզարշավների ժամանակ նրանք բավականին վիրավորական բաներ էին խոսում: Բայց սա պառլամենտ է, ամոթ է մեզ բոլորիս համար, որ մենք պառլամենտում նույն բառապաշարով լինենք: Կա պառլամենտական կուլտուրա, եւ մենք պետք է դրան մոտիկ լինենք, որովհետեւ աշխարհը չի ընդունում հայհոյանքներ պառլամենտում: Չնայած մեր ԱԺ-ում տուրուդմփոց էլ են լինում, գիտեք, տեսել եք»:

Մեր հարցին՝ ձեռնամարտի օրինակներ եղել են ԱԺ-ում, սպասելիքներ չկա՞ն, որ ՀԱԿ-ի մասնակցությամբ առաջիկայում ավելի թեժ ձեռնամարտեր կլինեն՝ Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ ՀԱԿ-ի հետ ձեռնամարտի նման փորձեր նույնիսկ անենք, չի սազում էլի»: Մենք հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ, Ձե՞զ չի սազում, թե՞ իրենք են չափազանց ինտելիգենտ՝ դրա համար՝ նա պատասխանեց. «Մենք հո ռեստորաններում չենք, որ խմենք՝ կռվենք: Պառլամենտ է, պիտի այնտեղ քաղաքական խնդիրներ քննարկենք: Օրինակներ, այո, եղել են, խփել են, հարվածել են: Դե ի՞նչ անենք, Ճապոնիայում ու Անգլիայում էլ է եղել: Լավ, գոնե ամեն օր չլինի էլի, մեկ-մեկ ոչինչ»,- կատակեց ՀՀԿ փոխնախագահը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930