Չարլի Շինը «Մաչետեն սպանում է»( Machete Kills) ֆիլմում կխաղա ԱՄՆ նախագահի դերը: Նկարի վրա այժմ ինտենսիվ աշխատում է Ռոբերտ Ռոդրիգեսը: Նույն ֆիլմում հոլիվուդյան գեղեցկուհիների մի ամբողջ ծաղկաբույլ է ներգրաված` Ջեսիքա Ալբա, Զոի Սալդանա, Միշել Ռոդրիգես: Գլխավոր դերը բաժին է ընկել ռեժիսրի ֆավորիտ Դեննի Տրեխոյին:
Ռոբերտ Ռոդրիգեսը Twitter-ի իր էջում ոչ միայն գրելէ ԱՄՆ նախագահին մարմնավորելու պատիվը Չարլի Շինին վստահելու մասին, այլեւ նրա լուսանկարը դրել: Նոր դերի հետ կապված 46-ամյա Չարլին պետք է խորհրդակցի հոր` 71-ամյա դերասան Մարտին Շինի հետ: Վերջինս բազմիցս մարմնավորել է ԱՄՆ նախագահներին, մասնավորապես` Ջոն ֆ. Քենեդուն:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ