Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուբայում ապրում ենք աղքատ, բայց միշտ ժպտում ենք, իսկ Հայաստանում մարդիկ մռայլ ու տխուր են». Ջորդանոյի կյանքը՝ Հայաստանում

Հունիս 25,2012 20:47

Կուբացի սեւամորթ Ջորդանո Օ’Դուբերգերը՝ ուսին մեծ ձայնարկիչ մտնում է պարասրահ, զգեստափոխվում է եւ սպասում իր սաներին, որոնց ամեն օր երեկոյան ժամերին կուբայական պարեր է ուսանում:

Մեկ, երկու, երեք եւ պարասրահում կուբայական հնչյունների ներքո 3 շարքով հավասար կանգնած 15 աղջիկ մեծ ոգեւորությամբ եւ ժպիտով շարունակում են Ջորդանոյի մարմնի ճկուն եւ հմուտ շարժումներին՝ ակընթարթորեն տեղափոխվելով կուբայական մշակույթի աշխարհ:

35-ամյա Ջորդանոն շուրջ 2 տարի է, ինչ ապրում եւ պարում է Հայաստանում՝ հետաքրքրվողներին եւս հաղորդակից դարձնելով իր երկրի ռիթմերին եւ երաժշտությանը, նա նաեւ կուբայական պարերի փարթիներ է կազմակերպում երեւանյան ակումբներից մեկում:

Զորդանոն խոստովանում է, որ չնայած բարձրագույն կրթություն է ստացել Հավանայի համալսարանում, սակայն վաղ մանկուց մինչ հիմա պարն է իր կյանքի սերը:

«Ես սովորեցնում եմ սոցիալական պարեր, օրինակ՝ չաչա, սալսա, որոնք հենց կուբայական պարեր են: Պարելիս պետք է հիշես, որ քո միտքը քո մարմինն է եւ առաջին հեթին լինես լիարժեք հանգիստ»,- ասում է Ջորդանոն:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930