Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. ԵԽԽՎ նստաշրջանում եվրոպացի պատգամավորներին կաշառելը Ադրբեջանին չի օգնի

Հունիս 25,2012 20:01

Քաղաքագետ Արմեն Աղայանի համոզմամբ, ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ադրբեջանցիների ակտիվությունն ու եվրոպացի պատգամավորներին կաշառք բաժանելը ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում իրենց օգտին տեղաշարժեր չի բերի: «ԵԽԽՎ-ն ընդամենը քարոզչական հարթակ է ու գուցեւ մենք այդքան էլ լավ չենք աշխատում , բայց այդ վատ աշխատանքի արդյունքներն այդքան սարսափելի չեն լինի: Նույնիսկ ԵԽԽՎ-ն տարին 5 անգամ հակահայկական որոշում կայացնի, դա ուղղակիորեն չի ազդի բանակցային գործընթացի վրա, մի քիչ կազդի մեր նկատմամբ այդ պատգամավորների, նրանց կուսակիցների դիրքորոշման վրա»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ նշելով, որ այդ մտերմությունից Ադրբեջանը կշահի այնքան դիվիդենտ, որքան Հայաստանի կորուստները կարող են լինել. «Չնչին մի բան»:

Ադրբեջանի կաշառք բաժանելն էլ բացատրեց Ադրբեջանի փողի խնդիր չունենալով.« Իրենք ամեն տեղ պատրաստ են այդ փողը ծախսել, բայց այդ փողի ակնկալվող օգուտը շատ ավելի փոքր է, քան այդ փողն արժի»:

Հիշեցնենք, որ այսօր լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ԵԽԽՎ ամառային նստաշրջանի մասնակից, Հայաստանի պատվիրակության անդամ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել էր, որ ադրբեջանցիները փաթեթով ու կաշառքով են դիմում եվրոպացի պատգամավորներին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930