Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կառավարության անդամները հայրենասե՞ր են, թե՞ երեսպաշտ (Տեսանյութ)

Հունիս 25,2012 19:14

Aravot.am-ը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ արդյոք խմբակցության անդամներին չի° կաշկանդում այն հանգամանքը, որ տարածված կարծիք կա, թե «Ժառանգության» խմբակցությունն այլևս այն ուժեղ թիմը չէ, ինչ նախկին գումարման խորհրդարանում: Պարոն Հակոբյանը պատասխանեց. «Չի կաշկանդում, քանի որ առաջիկայում ամեն ինչ պարզ կլինի: Իսկ մենք, իրոք, ունեինք ամուր խմբակցություն, որն ակտիվ աշխատում էր և ԱԺ-ում, և հասարակության հետ: Հիմա ունենք այն, ինչ ունենք, բայց կարելի է  գնահատական տալ խմբակցության գործունեությանը, իհարկե համեմատության մեջ, երբ այն սկսի աշխատանքը , երբ ԱԺ-ն սկսի աշխատանքը»:

Հետաքրքրվեցինք՝ իրենց վստահ զգու°մ էին կառավարության ծրագրի վերջին քննարկումներին: Պատգամավորը պատասխանեց. «Ինչ-ինչ, բայց վստահության պակաս չկա խմբակցության մոտ»:

Խորհրդարանում՝ ՀԱԿ-ի ներկայությունը Ռ. Հակոբյանը դրական գնահատեց և նկատեց. «Ինչո°ւ են դիտարկում, թե ՀԱԿ-ի ներկայությունը խոչընդոտ է «Ժառանգության» համար: ՀԱԿ-ի ներկայությունը խորհրդարանն ակտիվացրեց, այլ հարց է, որ խմբակցությունների համագործակցության համար ինձ թվում է արհեստական խոչընդոտներ կան: ՀԱԿ-ի և մեր խմբակցության մոտեցումների տարբերությունն այն է, որ ՀԱԿ-ն ասում է, թե ով է մեղավոր, մենք ասում ենք, որ մեղավոր ենք բոլորս»:

Ռուբեն Հակոբյանը խոսեց ընդդիմության և իշխանության սխալներից և նշեց, որ սխալվելը բոլորիս բնական իրավունքն է: Այս առիթով հարցրինք՝ արդարացնու°մ է Գագիկ Բեգլարյանի վերադարձը: Ռ. Հակոբյանը պատասխանեց. «Անձերի հետ կապված հարցերն ինձ համար երկրորդական բաներ են: Գագիկ Բեգլարյանը կլինի, թե Պողոս Պողոսյանը՝ էական չէ: Մենք դեմ ենք ոչ թե կառավարությանը, այլ այն արժեհամակարգին, որ այսօր կա: Վստահ եմ, որ կառավարության անդամներն ավելի հայրենասեր են, քան մնացած բոլորս, բայց նրանք հայտնվում են մի համակարգում, որ նման հայրենասիրության վերջին հանգրվանը դառնում է երեսպաշտությունը»:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930