«Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծկռտուքի առնչությամբ ձերբակալված 7 անձանցից 1-ը՝ մենեջեր Դավիթ Հայրյանը, ազատ է արձակվել։
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին ոստիկանության լրատվական ծառայությունից, այսօր Դավիթ Հայրյանը ներկայացվել է ճանաչման, սակայն քանի որ տուժողները նրան չեն ճանաչել, ձերբակալվածը բաց է թողնվել՝ Քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-մասի 1-ին կետով՝ «ձերբակալվածը վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա ենթակա է ազատման եթե չի հաստատվել անձի կողմից քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու մասին կասկածը»։
Հունիսի 17-ին Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել զինվորական երեք բժիշկներ։ Նրանից 35-ամյա Վահե Ավետյանը արդեն մեկ շաբաթ է անգիտակից վիճակում է: Ոստիկանությունը հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորել է «Հարսնաքար»-ի 6 աշխատակիցների, որոնց մի մասը ռեստորանի անվտանգության աշխատակիցներ են:
Ռուզան ՍՏԵՓԱՆՅԱՆ
«Ազատություն» ռադիոկայան