«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 27-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտայի, Բ1, Բ2, Բ3, Բ4 և Ա1, Ա2, Ա3 բնակելի զանգվածների, Հաղթանակ թաղամասի 1-5 փողոցների, ինչպես նաև Արգավանդ, Գեղանիստ, Թաիրով գյուղերի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ