
Հունիսի 23-ին, ժամը 06.55-ին, հիվանդանոցից ոստիկանությւան Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վանաշեն գյուղի 4 բնակիչներ:
Պարզվել է, որ հունիսի 22-ին, ժամը 21.00-ի սահմաններում, նրանք տանը սունկ են կերել, ապա «սուր սնկային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: