Լրահոս
Օրվա լրահոսը

Ալբանիայի վարչապետը վկայակոչեց գոյություն չունեցող փաստաթո՞ւղթ

Հունիս 25,2012 16:38


Այսօր, ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստում ՀՀ պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն Ալբանիայի վարչապետ Սալի Բերիշային, որի երկիրը ստանձնել է ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը, հարց ուղղեց.  «Թեև Սերբիան չի ճանաչել Կոսովոյի անկախությունը,  այնուամենայնիվ,  երկխոսել է Կոսովոյի հետ: Ինչպիսի՞ քայլեր կձեռնարկեք Ալբանիայի նախագահության օրոք` որպեսզի  Ադրբեջանն  ուղիղ երկխոսություն հաստատի Լեռնային Ղարաբաղի  իշխանությունների հետ»:

Այս հարցադրմանն ի պատասխան՝ Ալբանիայի վարչապետը հայտարարեց, թե այդ հարցում իրենք պաշտպանում են ԵԽ նախարարների կոմիտեի դիրքորոշումը եւ ԵԽ որոշումները` ամեն ինչ անել տարածաշրջանում ժողովրդավարական զարգացման համար:

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ալբանիայի վարչապետի այս պատասխանին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ալբանիայի վարչապետին ուզում եմ հիշեցնել, որ ԵԽ նախարարների կոմիտեն ԼՂ հակամարտության հարցով որեւէ դիրքորոշում ունենալու որեւէ իրավունք չունի»:

Զոհրաբյանի ասելով, կամ` վարչապետի այսօրինակ պատասխանը, որը նրան հուշել էին կողքին նստած հուշարարները, սխալ էին հասկացել հայ պատգամավորի հարցը, որովհետեւ թարգմանիչը հարցը սխալ թարգմանեց` արդյոք Ալբանիան չի պատրաստվում ճանաչել Ղարաբաղի անկախությունը, կամ թարգմանչի կողմից սխալ տրված հարցից խուսափելու համար նա հղում արեց նախարարների կոմիտեի գոյություն չունեցող «որոշմանը»:

Ի դեպ, այսօր ԵԽԽՎ լիագումար նիստում տեղի են ունենալու, այսպես կոչված` ազատ քննարկումներ, որի շրջանակներում ելույթ ունենալու համար հերթագրվել են ադրբեջանական պատվիրակության մեծ թվով պատգամավորներ:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930