Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Աբրահամյան. Հեշտ չէ օլիգարխներին քյաբաբանոցներից բերել խորհրդարան (Տեսանյութ)

Հունիս 25,2012 16:12

«18 տարի խմբագիր լինելով՝ յուրաքանչյուր տեքստ կարդալուց զգում եմ, թե որքան քրտինք է թափվել դրա վրա: Կառավարության ծրագիրն ուսումնասիրելով՝ կարող եմ եզրակացնել, որ հեղինակները դրա վրա շատ ջանք չեն թափել, հակառակ դեպքում ծրագիրն ավելի մանրամասն կլիներ»,-այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում ասաց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:

Խոսելով վերանշանակված վարչապետից՝ նա նշեց, որ առաջիկայում վերլուծության առիթ կտա այն հանգամանքը, թե ինչու Տիգրան Սարգսյանի առաջարկած նախորդ ծրագիրը  չի իրականացվել. «Քիչ է պարզապես ասել, որ տնտեսական ճգնաժամ է: Այն միշտ էլ լինելու է, քանի որ աշխարհի զարգացած եւ թերզարգացած երկրները սովոր են ավելի շատ ծախսել, քան վաստակել: Նախորդ ծրագիրը չիրականացնելն արդեն կասկածելի է: Իսկ նոր ծրագրում, օրինակ, նշվում է 5 տարվա ընթացքում աշխատավարձի նվազագույն չափը 70.000 դրամի հասցնելու մասին, բայց դրանով ընտանիք չեն պահում»:

Պարոն Աբրահամյանը միաժամանակ փաստեց, որ մինչ նոր կառավարության ձեւավորումը «լիցքաթափվել» է քաղաքական մշակույթը, իսկ հասարակությունը ձգտում է ժողովրդավարության: Ըստ Արամ Աբրահամյանի, Հայաստանը հեռու չէ Եվրամիության հետ ազատ գոտու մասին պայմանագրի կնքումից:

Անկախ ԲՀԿ-ի՝  իշխանական կոալիցիայի մեջ մտնելու հանգամանքից, Արամ Աբրահամյանը դրական գնահատեց կառավարությունում իշխանամետ ուժերի գերակայությունը: Բանախոսը նաեւ նշեց, որ կառավարության նոր ծրագիրը դժվարությամբ է ընդունվել, քանի որ հեշտ չէ օլիգարխներին քյաբաբանոցներից բերել խորհրդարան. «Այնուամենայնիվ, անկախ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից, հասարակությունը պետք է պայքարի իր իրավունքների համար, որովհետեւ խաղաղ ճնշմամբ կարելի է ազդել օրենքների որակի վրա: Կառավարությանը հակադրվել է պետք ՝ Մաշտոցի պուրակից մինչ «Հարսնաքարի» ծեծ»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930