Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը թիկնապահ չի պահում, բայց շքամուտքի լույսը վառել է տալիս, նոր մտնում

Հունիս 25,2012 15:56

Aravot.am-ը այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ վերջին օրերին ԱԺ-ում քննարկումների ժամանակ երբ ՀԱԿ-ը քննադատում էր, ՀՀԿ պատգամավորները հիշեցնում էին ՀՀՇ-ի ժամանակները, այսպես ինչքա՞ն պիտի շարունակվի, ՀՀԿ-ն ասելիք չունի՞՝ նա պատասխանեց. «Երբ կառավարության ծրագիրը քննարկվում էր, յուրաքանչյուրն իր խոսքն էր ասում, բայց երբ ծրագրից անցան ՀՀԿ-ին քննադատելուն, այդտեղ ամեն ինչ կարելի էր ասել: Ես էլ կողմնակից չեմ, որ անցյալը ասեն, ես կողմնակից եմ, որ առաջ նայեն: Բայց ճշմարտություն ասելուց էլ կարեւոր է, թե այդ ճշմարտությունն ով է ասում: Պետք է ժողովրդին չխաբել: Ասեին՝ մեր ժամանակ այսպես էր: Ամբողջ տնտեսությունը քանդած մի քաղաքական ուժ այսօր դասեր է տալիս եւ նորից փորձում է մեր հասարակությանը խաբել»:

Պարոն Սահակյանը նաեւ նշեց. «Չկարծեք, թե ՀՀԿ-ն ամենասրբագույն արձանագրություններով պետք է առաջ գնա՝ մարդը չի կարող սուրբ լինել: Բայց որոշակի ճշմարտություններ ասելու համար էլ պիտի դրա իրավունքն ունենաս»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ այդ ե՞րբ է Ռուբեն Հայրապետյանի դեմ մահափորձ եղել: Նա պատմեց, որ վերջին տարիներին մեքենան պայթեցրեցին: Մահափորձ կատարողներին Գալուստ Սահակյանը չի հիշում՝ բռնե՞լ են, թե՞ չէ: Ինքը՝ Գալուստ Սահակյանը, թիկնապահ չունենալով, նույնպես զգուշանում է. «Շքամուտքի մոտ երբ գնում եմ՝ զանգում եմ, տանս լույսը վառում եմ իմ հաշվին: Սկանդալային երեւություններ չեմ ուզում ունենամ, ոչ թե վախից եմ անում»,- բացատրեց պարոն Սահակյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930