Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կառավարության ծրագիրը ոչ Տիգրան Սարգսյանինն է, ոչ էլ 13-րդ կառավարությանը

Հունիս 25,2012 15:42

Պատասխանելով Aravot.am-ի հարցերին՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը գտնում է, որ կառավարության ծրագիրը 8 ամսվա ծրագիր է՝ մինչեւ նախագահական ընտրություններ, չնայած այնտեղ 5 տարվա համար բաներ են գրված, չե՞ք կարծում, որ չեք հասցնի այն իրականացնել, իսկ ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանն էլ ասում էր, որ եթե ՀՅԴ-ի նախընտրական ծրագիրն իրականացվի, ավելի լավ տնտեսություն կունենանք՝ ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը ասաց. «Արծվիկ Մինասյանը շատ բան է անում: Արմեն Մարտիրոսյանն էլ սխալ է ձեւակերպել: Կառավարության ծրագիրը ուղիղ 5 տարվա համար է: Եթե նա նկատի ունի, որ նախագահական ընտրություններից հետո կառավարությունը կարող է չլինել, ապա դա ՀՀԿ-ի ծրագիրը չի փոխի: Չէ՞ որ սա ՀՀԿ-ի ծրագիրն է, ոչ թե վարչապետ Տիգրան Սարգսյանի, կամ 13-րդ կառավարության»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930